Բելգիացի Ակսել Վիտցելը նոր ակումբ ունի

Բելգիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Ակսել Վիտցելը ազատ գործակալի կարգավիճակում միացել է «Ժիրոնային», տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը։ Կողմերի միջև պայմանագիրը կնքվել է «1+1» սխեմայով։

36-ամյա Վիտցելը վերջին անգամ խաղացել է Մադրիդի «Աթլետիկոյում», որտեղ 2022 թվականի հուլիսից անցկացրել է 116 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։

2008-2024 թվականներին Վիտցելը Բելգիայի ազգային հավաքականում մասնակցել է 132 խաղի, խփել 12 գոլ և կատարել 8 գոլային փոխանցում։