Հարձակվող Բենջամին Շեշկոն, որը վերջերս «Լայպցիգից» տեղափոխվել էր «Մանչեսթեր Յունայթեդ», կարող էր հայտնվել «Բարսելոնայում»։ Անգլիական գրանդը 22-ամյա ֆուտբոլիստին ձեռք բերեց 85 միլիոն եվրոյով, ներառյալ բոնուսները։
Diario Sport-ի տվյալներով՝ «Բարսելոնայի» մարզական տնօրեն Դեկուն սլովենացուն տեսնում էր որպես Ռոբերտ Լևանդովսկու հավանական իրավահաջորդ։ Կատալոնացիները դիտարկում էին ֆուտբոլիստին հաջորդ ամռանը ձեռք բերելու հնարավորությունը, լեհ վետերանից բաժանվելուց հետո, բայց այժմ այս տարբերակը կորցրել է իր արդիականությունը։
Բենջամին Շեշկոն հինգ տարվա պայմանագիր է կնքել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ։ Նա երկու տարի խաղացել է «Լայպցիգում»։