«Բարսելոնան» ֆուտբոլիստներին գրանցելու խնդիր ունի

Sport-ի տեղեկացմամբ՝ «Բարսելոնան» սպասում է Լա Լիգայի հաստատմանը՝ նոր դարպասապահ Ժոան Գարսիային գրանցելու համար։ Կատալոնացիները հույս ունեն, որ այսօր՝ չորեքշաբթի, լիգան կհաստատի Մարկ-Անդրե տեր Շտեգենի երկարաժամկետ վնասվածքը, ինչը թույլ կտա ակումբին նորեկին ընդգրկել պաշտոնական կազմում։

Գարսիան, որը 24 տարեկան է, «Բարսելոնային» միացել է այս ամռանը «Էսպանյոլից»՝ 25 միլիոն եվրոյի դիմաց։ Հանս-Դիտեր Ֆլիկի ծրագրում է դարպասապահին վստահել մեկնարկային կազմի տեղ առաջիկա՝ շաբաթ օրը կայանալիք «Մալյորկայի» դեմ առաջնության մեկնարկային փուլում։