Իտալացի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հերքել է լուրերը, ըստ որոնց՝ ՊՍԺ-ն պատրաստ է 150 միլիոն եվրո վճարել «Չելսիի» կիսապաշտպան Էնցո Ֆերնանդեսի տրանսֆերի համար։
DAZN-ին տված հարցազրույցում Ռոմանոն նշել է, որ 24-ամյա արգենտինացու Փարիզ տեղափոխվելու շանսերը «զրոյական» են։ Նրա խոսքով՝ Ֆերնանդեսը լիովին կենտրոնացած է լոնդոնյան ակումբի ծրագրերի վրա, իրեն երջանիկ է զգում թիմում և հեռանալու մտադրություն չունի։
Transfermarkt-ի տվյալներով՝ Աշխարհի չեմպիոնի շուկայական արժեքը կազմում է 75 միլիոն եվրո, իսկ նրա գործող պայմանագիրը «Չելսիի» հետ ուժի մեջ է մինչև 2032 թվականի ամառը։