«Թոթենհեմը» հետաքրքրված է Անգլիայի հավաքականի աստղի ծառայություններով

«Քրիսթալ Փելասի» հարձակվողական կիսապաշտպան Էբերեչի Էզեի ծառայություններով հետաքրքրված է «Թոթենհեմը»։

«Թոթենհեմը» 27-ամյա ֆուտբոլիստին նշել է որպես իրենց առաջնահերթ նպատակներից մեկը, և նախնական բանակցություններն արդեն ընթացքի մեջ են, ըստ լրագրող Փոլ Օ’Քիֆի։

Անգլիացու հնարավոր տրանսֆերը կապված չէ «Մանչեսթեր Սիթիի» վինգեր Սավիոյի հետ գործարքի հետ. երկու խաղացողներն էլ կարող են միանալ Թոմաս Ֆրանկի թիմին։ Էբերեչի Էզեի պայմանագիրը «Քրիսթալ Փելասի» հետ ուժի մեջ է մինչև 2027 թվականը, և Transfermarkt-ը նրա արժեքը գնահատում է 55 միլիոն եվրո։

Լոնդոնյան մեկ այլ ակումբ՝ «Արսենալը», նախկինում համարվում էր խաղացողի հիմնական հավակնորդը։