Իսպանիայի Արքայական ֆուտբոլի ֆեդերացիան (RFEF) որոշել է Լա լիգայի և Լա լիգա 2-ի մրցավարական նշանակումները հրապարակել յուրաքանչյուր խաղից ընդամենը մեկ օր առաջ՝ տեղական ժամանակով 16:00-ին։ Այս մասին տեղեկացնում է ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Mundo Deportivo-ի փոխանցմամբ՝ այս քայլի նպատակը մրցավարների վրա հնարավոր ճնշումները նվազեցնելն է։ Հաճախ մրցաշրջանում նկատվել է, որ, օրինակ, Մադրիդի «Ռեալը» իր ակումբային հեռուստաալիքով հրապարակում է քննադատական ռեպորտաժներ առաջիկա հանդիպման մրցավարի վերաբերյալ՝ դեռևս մի քանի օր առաջ։
RFEF-ի նոր մեխանիզմով նշանակումները կհրապարակվեն այնքան ուշ, որ ակումբները կամ անհատները ժամանակ չունենան ազդելու մրցավարական կազմի վրա։