«Բարսելոնայի» կիսապաշտպան Դանի Օլմոն սկսել է մարզվել թիմի հետ։ Այս մասին հաղորդում է EasportsRAC1-ը։
Աղբյուրի տվյալներով՝ ֆուտբոլիստը լուծել է բոլոր առողջական խնդիրները և սկսել է մարզվել «Բլաուգրանայի» հետ։ Անցյալ մրցաշրջանում 27-ամյա Օլմոն խաղադաշտ է դուրս եկել բոլոր մրցաշարերում անցկացրած 39 խաղում, խփել է 12 գոլ և կատարել յոթ գոլային փոխանցում։ Իսպանացու պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2030 թվականը։
Transfermarkt-ի փորձագետները ֆուտբոլիստի արժեքը գնահատում են 60 միլիոն եվրո։ Օգոստոսի 16-ին «Բարսելոնան» կխաղա «Մալյորկայի» հետ։ Լա լիգայի առաջին տուրը մեկնարկում է Երևանի ժամանակով ժամը 21:30-ին։