«Մանչեսթեր Սիթիի» վինգեր Սավիոն կարող է վաճառվել այս ամռանը։ Հավաստի տեղեկությունների համաձայն՝ «Թոթենհեմը» հետաքրքրված է բրազիլացու ծառայություններով։
Mail Sport-ը նշում է, որ «Քաղաքայինները» պատրաստ են վաճառել 21-ամյա ֆուտբոլիստին մոտ 60 միլիոն ֆունտ ստեռլինգով (մոտ 69.5 միլիոն եվրո)։ Հավանական է, որ «Թոթենհեմից» տրանսֆերի առաջարկը շուտով կլինի։
Transfermarkt պորտալում Սավիոյի գնահատված արժեքը 50 միլիոն եվրո է։ Ֆուտբոլիստը «Մանչեսթեր Սիթի» է տեղափոխվել անցյալ ամռանը ֆրանսիական «Տրուայից»։
Թևայինը Խոսեպ Գվարդիոլայի թիմի կազմում բոլոր մրցաշարերում անցկացրած 48 խաղում խփել է երեք գոլ և կատարել 13 գոլային փոխանցում։