«Պարմայի» 18-ամյա պաշտպան Ջովանի Լեոնին կարող է կարիերան շարունակել «Լիվերպուլում»։
Ինչպես DAZN-ի եթերում հայտնել է հայտնի տրանսֆերային լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն, անգլիական ակումբը մոտ է ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքը գնելուն։
Լեոնին «Պարմա» էր տեղափոխվել 2024 թվականի ամռանը՝ «Սամպդորիայից» 10 միլիոն եվրոյի դիմաց, և այժմ ունի պայմանագիր մինչև 2028 թվականը։ Նախորդ մրցաշրջանում իտալացի պաշտպանը Ա Սերիայում մասնակցել է 17 խաղի և մեկ անգամ աչքի ընկել գոլով։