Ջուդ Բելինգհեմը երկար ժամանակով կբացակայի խաղադաշտից

«Ռեալ Մադրիդի» անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը, ուսի վիրահատությունից հետո, չի կարողանա խաղադաշտ դուրս գալ առնվազն մինչև հոկտեմբերի վերջ, հայտնում է AS-ը։

22-ամյա ֆուտբոլիստը «արքայական» ակումբին միացել է 2023-ի ամռանը և պայմանագիր ունի մինչև 2029 թվականի հունիսի վերջ։ Transfermarkt-ի տվյալներով՝ նրա շուկայական արժեքը կազմում է 180 միլիոն եվրո։

Անցած մրցաշրջանում Բելինգհեմը մասնակցել է Լա Լիգայի 31 խաղի, որտեղ խփել է 9 գոլ և կատարել 8 գոլային փոխանցում։