«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ջեյդոն Սանչոն չի բացառել թուրքական ակումբ տեղափոխվելու հնարավորությունը: «Կարմիր սատանաները» վճռականորեն տրամադրված են բաժանվել անգլիացի ֆուտբոլիստից, ով նույնպես մտադիր է հեռանալ:
Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի խոսքով՝ 25-ամյա ֆուտբոլիստը ցանկանում է շարունակել կարիերան Եվրոպայի առաջատար առաջնություններից մեկում, բայց եթե նման հնարավորություններ չառաջանան, նա, ամենայն հավանականությամբ, կմեկնի Թուրքիա:
Ջեյդոն Սանչոյի հավակնորդների թվում էին «Յուվենտուսը», «Ինտերը», «Բորուսիան» Դորտմունդը, «Ռոման» և «Բեշիկթաշը»: Հեղինակավոր Transfermarkt կայքում ֆուտբոլիստի գինը 28 միլիոն եվրո է։