«Էվերթոնի» նորեկ Ջեք Գրիլիշը արդեն անցել է բուժզննում լիվերպուլյան ակումբին միանալուց առաջ։ Այս մասին իր անձնական սոցիալական ցանցում գրել է Ֆաբրիցիո Ռոմանոն։
Հիշեցնենք, որ նախկինում հաղորդվել էր, որ «Էվերթոնը» պետք է վարձակալի 29-ամյա խաղացողին մեկ մրցաշրջանով՝ հետգնման հնարավորությամբ։ Խաղացողի հնարավոր հետգնման գումարը մրցաշրջանի ավարտին կկազմի մոտ 58 միլիոն եվրո։
Կա հավանականություն, որ Գրիլիշը մեկ շաբաթից կխաղա «Էվերթոնի» կազմում։ Պրեմիեր լիգայի նոր մրցաշրջանի առաջին փուլում «Էվերթոնը» կխաղա «Լիդսի» դեմ, որը վերադարձել է բարձրագույն դիվիզիոն։