Անգլիացի ֆուտբոլիստ Ջեք Գրիլիշը «Մանչեսթեր Սիթիից» տեղափոխվել է «Էվերթոն»՝ մերսիսայդյան ակումբի հետ կնքելով վարձակալական պայմանագիր մինչև 2025/26 մրցաշրջանի ավարտը։
Տրանսֆերի մասին հայտարարվել է «Էվերթոնի» պաշտոնական կայքում։ Բրիտանական մամուլի տվյալներով՝ պայմանագիրը ներառում է 29-ամյա կիսապաշտպանին 50 միլիոն ֆունտ ստեռլինգով գնելու հնարավորություն։ Գրիլիշը «Մանչեսթեր Սիթիում» խաղում է 2021 թվականից և այդ ընթացքում դարձել է Անգլիայի եռակի չեմպիոն։
Անցյալ մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում անցկացրել է 32 խաղ, խփել է երեք գոլ և կատարել հինգ գոլային փոխանցում իր թիմակիցների համար։ Գրիլիշը կկարողանա իր նորամուտը նոր թիմի կազմում նշել Պրեմիեր լիգայի առաջին փուլում, երբ «Էվերթոնը» կմեկնի Լիդս։