«Ինտերի» հարձակվողը տեղափոխվել է «Կալյարի»

Հարձակվող Սեբաստիանո Էսպոզիտոն «Ինտերից» տեղափոխվել է «Կալյարի»։

Միլանյան ակումբի մամուլի ծառայության տվյալներով՝ վարձակալության պայմանագիրը նախատեսված է մեկ մրցաշրջանի համար՝ որոշակի պայմաններով պարտադիր գնման հնարավորությամբ։

Ներսայդեր Նիկոլո Շիրայի խոսքով՝ ամբողջական տրանսֆերը «Կալյարիին» կարժենա 4.5 միլիոն եվրո։

Անցյալ մրցաշրջանում Էսպոզիտոն վարձավճարով խաղացել է «Էմպոլիում», որտեղ նա Սերիա Ա-ի 33 խաղում խփել է 8 գոլ։