ՊՍԺ-ն լուրջ է տրամադրված դարպասապահ Ջանլուիջի Դոննարումային վաճառելու հարցում. իտալացին նույնիսկ չէր ընդգրկվել ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի հայտացուցակում:
Մամուլը Դոննարումային կապում է «Մանչեսթեր Յունայթեդի» հետ, բայց տրանսֆերի հավանականությունը ներկայումս ցածր է: Ինչպես հաղորդում է Goal պորտալը՝ հղում անելով The Athletic-ին, այն բանից հետո, երբ «Ասթոն Վիլան» հրաժարվեց Էմիլիանո Մարտինեսին վաճառելուց, «Մանչեսթեր Յունայթեդը» որոշեց նոր դարպասապահ չփնտրել:
«Կարմիր սատանաների» դիրքորոշումը կփոխվի միայն այն դեպքում, եթե Անդրե Օնանան հեռանա թիմից: Պրեմիեր լիգայի առաջին տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» կընդունի «Արսենալին»: Խաղը կկայանա կիրակի՝ օգոստոսի 17-ին։