«Բարսելոնան» պատրաստվում է Լա Լիգայի նոր խաղարկության առաջին փուլի՝ «Մալյորկայի» դեմ խաղին: «Բլաուգրանայի» արտագնա խաղը կկայանա շաբաթ օրը՝ օգոստոսի 16-ին: Mundo Deportivo-ի տվյալներով՝ կատալոնացիների մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկն արդեն որոշել է իր թիմի մեկնարկային կազմը:
Մարզիչը կասկածներ ունի միայն աջ պաշտպանի դիրքի վերաբերյալ. գերմանացին դեռ ընտրություն չի կատարել Ժյուլ Կունդեի և Էրիկ Գարսիայի միջև: Պաշտպանության մնացած տեղերը, ենթադրաբար, կզբաղեցնեն Բալդեն, Կուբարսին և Արաուխոն, իսկ դարպասապահի դիրքում կխաղա Ժոան Գարսիան՝ պայմանով, որ նա ժամանակին կգրանցվի:
Կիսապաշտպանության եռյակը կազմված կլինի Պեդրիից, դե Յոնգից և Ֆերմին Լոպեսից, իսկ հարձակման գծում պետք է լինեն Ռաֆինյան, Ֆերրան Տոռեսը և Յամալը: «Մալյորկա» – «Բարսելոնա» խաղի մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով ժամը 21:30-ին: