Չեմպիոնների լիգայի հաղթող ֆրանսիական «ՊՍԺ»-ի հիմնական դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման չի հայտնվել Լոնդոնի «Թոթենհեմի» դեմ ՈՒԵՖԱ Սուպերգավաթի հանդիպման հայտացուցակում, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի տվյալներով՝ իտալացի դարպասապահը 100% հավանականությամբ կհեռանա փարիզյան ակումբից, քանի որ նոր պայմանագրի շուրջ համաձայնություն չկա և չի էլ սպասվում։ «ՊՍԺ»-ում վստահ են, որ թիմի նորեկ, ֆրանսիացի Լյուկա Շևալյեն կդառնա ակումբի «առաջին համարը»։
Դոնարուման կարող է հեռանալ այս տրանսֆերային պատուհանի ընթացքում կամ մեկ տարի անց՝ որպես ազատ գործակալ։ Ռոմանոյի տեղեկացմամբ՝ արդեն մի քանի Անգլիայի Պրեմիեր լիգայի ակումբներ կապ հաստատել են «ՊՍԺ»-ի հետ, սակայն նրանց անունները չեն հրապարակվել։