Երկրպագուները կռահել են Բենջամին Շեշկոյի խաղաշապիկի համարը

Անցյալ շաբաթ «Մանչեսթեր Յունայթեդը» իր թիմին ավելացրեց հարձակվող Բենջամին Շեշկոյին։ Երկրպագուները արագորեն կռահեցին, որ սլովենացին «Կարմիր սատանաների» կազմում կխաղա 30 համարի ներքո։

Այժմ ակումբը հաստատել է դա՝ հրապարակելով Շեշկոյի լուսանկարը, որի մարզաշապիկին այդ համարն է։ Նշենք, որ Բենջամին Շեշկոն 30 համարի ներքո խաղացել է «Ռեդ Բուլ Զալցբուրգում» և «ՌԲ Լայպցիգում»։

«Մանչեսթեր Յունայթեդը» 2025/2026 մրցաշրջանի իր առաջին խաղը կանցկացնի կիրակի՝ օգոստոսի 17-ին։ Այս օրը Ռուբեն Ամորիմի թիմը Պրեմիեր լիգայի բացման տուրում կհյուրընկալի «Արսենալին», Երևանի ժամանակով ժամը 19:30-ին։