ՈՒԵՖԱ-ն օգոստոսի 12-ին հրապարակել է թարմացված եվրոպական ակումբների վարկանիշային աղյուսակը, որը շարունակում է գլխավորել Մադրիդի «Ռեալը»։
Երկրորդ տեղ է բարձրացել Մյունխենի «Բավարիան», որը նախորդ մրցաշրջանում զբաղեցրել էր երրորդ հորիզոնականը։ «Մանչեսթեր Սիթին» երկրորդ տեղից նահանջել է չորրորդը։
Միլանի «Ինտերը», որտեղ հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու Հենրիխ Մխիթարյանը, 3-րդն է։ Նախորդ մրցաշրջանում միլանյան ակումբը 6-րդն էր։
Լավագույն տասնյակը եզրափակում են «Լիվերպուլը», ՊՍԺ-ն, «Բայեր Լևերկուզենը», Դորտմունդի «Բորուսիան», «Բարսելոնան» և «Ռոման»։
Վարկանիշը կազմվում է եվրոպական մրցաշարերում՝ Չեմպիոնների լիգա, Եվրոպա լիգա և Կոնֆերենցիաների լիգա, ակումբների ցուցադրած արդյունքների հիման վրա։ Յուրաքանչյուր երկրի համար տեղերի քանակը որոշվում է նախորդ հինգ մրցաշրջանների արդյունքներով։