Ալվարո Մորատան նոր ակումբ ունի

Իսպանացի հարձակվող Ալվարո Մորատան կարիերան կշարունակի Իտալիայի «Կոմոյում»՝ վարձակալությամբ, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։

32-ամյա Մորատան, որի տրանսֆերային իրավունքները պատկանում են «Միլանին», 2025/26 մրցաշրջանը կանցկացնի «Կոմոյի» կազմում, իսկ պայմանագրում ներառված է նաև գնման իրավունք։

«Ալվարոյին ճանաչում եմ երկար տարիներ և միշտ հիացել եմ նրա խաղով ու պահվածքով։ Նա խելացի հարձակվող է, որը կարևոր պահերին հանդես է գալիս լիակատար նվիրվածությամբ և ոգեշնչում է թիմակիցներին։ Ուրախ ենք նրան տեսնել «Կոմոյում»», — նշել է թիմի գլխավոր մարզիչ Սեսկ Ֆաբրեգասը։

«Շատ ուրախ եմ միանալ «Կոմոյին»։ Անցյալ տարի նրանց դեմ խաղալիս գնահատեցի թիմի ներուժն ու հավակնոտ ծրագրերը։ Խոստանում եմ երկրպագուներին և ակումբին տալ իմ 200%-ը յուրաքանչյուր մարզման և խաղի ժամանակ։ Անհամբեր սպասում եմ «Կոմոյի» մարզաշապիկը հագնելուն», — ասել է Մորատան։