Պաշտոնական. «Փյունիկը» նոր գլխավոր մարզիչ ունի

Երևանի «Փյունիկի» գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնել է Արտակ Օսեյանը, տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը։

Նա այս պաշտոնում փոխարինել է Եղիշե Մելիքյանին, որը օրեր առաջ նշանակվեց Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ։

Նշենք, որ Օսեյանը արդեն գլխավորել է «Փյունիկը» մինչև 2021 թվականը, երբ թիմի ղեկին նրան փոխարինեց Մելիքյանը։