Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը ներկայացրել է ազգային թիմի նորանշանակ գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի անցած ուղին և առաջիկա նպատակները։
«Եղիշե Մելիքյանը վերադառնում է այնտեղ, որտեղ սկսվում են ամենամեծ երազանքները։ 29 խաղ ազգայինի գույներով, այժմ նոր ճանապարհ՝ որպես գլխավոր մարզիչ։ Նոր մարտահրավեր, բայց անփոփոխ նպատակ՝ ամեն ինչ հանուն հավաքականի»,– նշված է ՀՖՖ-ի հրապարակման մեջ։
Մելիքյանը Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնել է օգոստոսի 6-ին՝ փոխարինելով Ջոն Վան’տ Սխիպին։