Ռասմուս Հոյլունդին համոզում են տեղափոխվել Իտալիա

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ռասմուս Հոյլունդը դեռևս չի կարողանում որոշում կայացնել իր ապագայի վերաբերյալ: Դանիացին վերջերս համաձայնվել է տեղափոխվել «Միլան», բայց հետո փոխել է իր միտքը:

Goal-ի տվյալներով՝ Հոյլունդը ցանկանում է պայքարել մանկունիանցիների մեկնարկային կազմում տեղ գտնելու համար և մրցել նոր հարձակվող Բենջամին Շեշկոյի հետ: Ավելի վաղ դանիացի ֆուտբոլիստը որոշել էր մեկնել «Միլան», երբ իմացել էր, որ «կարմիր սատանաների» մարզիչ Ռուբեն Ամորիմը հաջորդ մրցաշրջանում հույսը չի դրել նրա վրա:

«Ռոսոներիի» մարզական տնօրեն Իգլի Տարեն ևս մի քանի օր կմնա Անգլիայում՝ ֆուտբոլիստին համոզելու պայմանագիր կնքել «Միլանի» հետ: Անցյալ մրցաշրջանում Ռասմուս Հոյլունդը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում անցկացրել է 52 խաղ, խփել է 10 գոլ և կատարել 4 գոլային փոխանցում: