Ալեքսանդր Զինչենկոն կարիերան շարունակելու նոր տարբերակ ունի

«Ֆեներբահչեն» հետաքրքրված է ուկրաինացի «Արսենալի» պաշտպան Ալեքսանդր Զինչենկոյի տրանսֆերով։

Լրագրող Սերկան Համզաօղլուի խոսքով՝ թուրքական ակումբի մարզական տնօրեն Դևին Օզեկը արդեն հանդիպել է Անգլիայում «Արսենալի» մարզական տնօրեն Անդրեա Բերտայի հետ՝ ուկրաինացի ֆուտբոլիստի տրանսֆերի վերաբերյալ։

Աղբյուրի փոխանցմամբ՝ լոնդոնցիները ցանկանում են պաշտպանի տրանսֆերի համար ստանալ 15 միլիոն եվրո։

Զինչենկոն «Արսենալում» խաղում է 2022 թվականի ամռանից։ Անցյալ մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում անցկացրել է 23 խաղ, խփել մեկ գոլ և կատարել մեկ գոլային փոխանցում։