Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի տեղեկությամբ՝ «Միլանի» պաշտպան Մալիկ Թիաուն կտեղափոխվի «Նյուքասլ»։ Կողմերը ամբողջական համաձայնության են հասել, և անգլիական ակումբը նրա տրանսֆերի համար «Ռոսոներիին» կվճարի 40 միլիոն եվրո։
24-ամյա գերմանացի պաշտպանը «Նյուքասլի» հետ կստորագրի 5 տարվա պայմանագիր և շուտով կմեկնի Անգլիա բուժզննում անցնելու համար։ Թիաուն «Միլանում» հանդես է գալիս 2022-ի օգոստոսից՝ 85 խաղում խփելով 1 գոլ և կատարելով 2 գոլային փոխանցում։