«Բարսելոնայի» իսպանացի հարձակվող Ֆերան Տորեսը որոշել է մնալ ակումբում։ Այս մասին հաղորդում է Mundo Deportivo-ն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ նախորդ հաջող մրցաշրջանից հետո Տորեսը կենտրոնացած է «Բարսելոնայի» հետ շարունակական առաջընթացի վրա։
«Բլաուգրանան» Տորեսին ձեռք է բերել «Մանչեսթեր Սիթիից» 2022 թվականին։ Սակայն խաղացողը միայն նախորդ մրցաշրջանում է կարողացել իրեն դրսևորել։
Բոլոր մրցաշարերում անցկացրած 45 խաղում 25-ամյա հարձակվողը խփել է 19 գոլ և կատարել յոթ գոլային փոխանցում։ Տորեսի ներկայիս պայմանագիրը «Բարսելոնայի» հետ ուժի մեջ է մինչև 2027 թվականի կեսերը։