Անգլիական «Մանչեսթեր Սիթին» հետաքրքրված է Մադրիդի «Ռեալի» բրազիլացի վինգեր Ռոդրիգոյի տրանսֆերով, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Մինչ մրցաշրջանի մեկնարկը «Սիթիից» կարող են հեռանալ երեք վինգեր․ Ջեք Գրիլիշը շուտով կանցնի «Էվերթոն», Ջեյմս Մքաթին մոտ է «Նոթինգհեմ Ֆորեստ» տեղափոխվելուն, իսկ Սավինյոնի ապագան նույնպես հարցականի տակ է։ Գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան Ռոդրիգոյի խաղի երկրպագուն է, ինչը կարող է նպաստել տրանսֆերի իրականացմանը։
«Ռեալը» պատրաստ է վաճառել բրազիլացու տրանսֆերային իրավունքը մոտ 100 միլիոն եվրոյով, սակայն Ռոդրիգոն ներկայումս չի ցանկանում լքել ակումբը։