Կինգսլի Կոմանը, «Բավարիայի» ֆրանսիացի վինգերը, մոտ է տեղափոխվել Սաուդյան Արաբիայի «Ալ Նասր»։ Լրագրող Ռուդի Գալետիի տեղեկությամբ՝ կողմերի բանակցությունները հասել են վերջին փուլին։ Տրանսֆերի արժեքը, ամենայն հավանականությամբ, կկազմի շուրջ 30 միլիոն եվրո։
Կոմանը նախնական համաձայնություն է տվել «Ալ Նասրին» և տեղափոխությունից հետո տարեկան մոտ 20 միլիոն եվրո կվաստակի։
29-ամյա եզրային հարձակվողը «Բավարիայում» հանդես է գալիս 2015-ի օգոստոսից, որտեղ 339 խաղում խփել է 72 գոլ և կատարել 71 գոլային փոխանցում։