Ժոան Լապորտա․ «Մեր թիմում նրա հետ կապված ամեն ինչ կարգավորված է»

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան խոսել է Մարկ-Անդրե տեր Շտեգենի մասին և անդրադարձել է վերջինիս հետ կապված իրավիճակին։

«Տեր Շտեգենը բացառիկ էր։ Մեր թիմում ամեն ինչ կարգավորված է նրա հետ։ Նա հանդիսանում է մեր առաջնորդը և շատ արժանավայել անձնավորություն։

Նրա խոսքերը անչափ անկեղծ էին և պետք է լսեն թե՛ հանդիսատեսը, թե՛ հասարակությունը և երկրպագուները, որպեսզի հասկանան, թե ինչպես է թիմը ղեկավարում իր ավագը։

Տեր Շտեգենը նվաճել է Չեմպիոնների լիգան, բազմաթիվ տիտղոսներ և անհատական մրցանակներ։ Նա ոչ միայն մեծ մարզիկ է, այլ նաև օրհասական ու արժանապատիվ մարդ»,- ասել է կատալոնական ակումբի նախագահը։