Ֆերմին Լոպեսը որոշում է կայացրել իր ապագայի վերաբերյալ

Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի տեղեկացմամբ՝ «Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆերմին Լոպեսը որոշել է շարունակել կարիերան կատալոնական ակումբում։

«Բարսայի» երկրպագուները կարող են հանգիստ լինել, ես մնում եմ այստեղ և չեմ լքի թիմը», – նշել է 22-ամյա ֆուտբոլիստը։

Լոպեսը «Բլաուգրանայի» կազմում անցկացրել է 88 հանդիպում՝ խփելով 19 գոլ և կատարելով 11 գոլային փոխանցում։