Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Էդուարդո Կամավինգան կոճի վնասվածք է ստացել, տեղեկացնում է The Athletic-ը։
22-ամյա ֆրանսիացին բաց է թողել թիմի վերջին մի քանի մարզումները, և նրա մասնակցությունը օգոստոսի 12-ին ավստրիական «Տիրոլի» դեմ նախատեսված ընկերական խաղին հարցականի տակ է։
Վնասվածքի ծանրությունը դեռ չի հստակեցվել, սակայն այս տեսակի վնասվածքներից մարզիկները սովորաբար ապաքինվում են մի քանի շաբաթվա ընթացքում։