«Չելսին» ցանկանում է վաճառել երկու հարձակվողներին

«Չելսին» պատրաստվում է բաժանվել երկու խաղացողներից մինչև ամառային տրանսֆերային պատուհանի ավարտը։

Ըստ Daily Mail-ի՝ այդ խաղացողներն են Քրիստոֆեր Նկունկուն և Նիկոլաս Ջեքսոնը։

Այսօր՝ օգոստոսի 10-ին, «կապույտները» ընկերական խաղում 4-1 հաշվով հաղթեցին «Միլանին»։ Նկունկուն բացակայում էր «Չելսիի» հայտացուցակից, ինչը հաստատում է ղեկավարության մտադրությունը՝ նրա համար նոր թիմ գտնելու։

Նկունկուն 2023 թվականին գնվել է «Լայպցիգից» 60 միլիոն եվրոյով։ Նշվում է, որ գերմանական ակումբը ցանկանում է նրան ներառել Խավի Սիմոնսի վաճառքի գործարքի մեջ։

Հիշեցնենք, որ տրանսֆերային պատուհանը եվրոպական երկրների մեծ մասում փակվում է սեպտեմբերի 1-ին։