«Կոմոյի» գլխավոր մարզիչ Սեսկ Ֆաբրեգասը El Desmarque-ին տված հարցազրույցում նշել է, որ Լիոնել Մեսին «Բարսելոնայի» տարիներին արժանի էր ամեն տարի ստանալ «Ոսկե գնդակը»։
Ֆաբրեգասի խոսքով՝ ներկայում Լամին Յամալը նույնպես ցույց է տալիս բարձր մակարդակ և, եթե շարունակի նույն տեմպով զարգանալ, ապագայում կարող է դառնալ այդ մրցանակի հիմնական հավակնորդներից մեկը։
«Չեմ հասկանում, թե ինչ սկզբունքով է որոշվում «Ոսկե գնդակի» հաղոթղը։ Ուսման Դեմբելեն, օրինակ, հաղթել է թրեբլ, ինչը պետք է մեծ նշանակություն ունենա։ Մեսին երեք օրը մեկ երկու գոլ էր խփում և գերիշխում էր խաղի բոլոր ոլորտներում։ Յամալը դեռ 17 տարեկան է, բայց եթե այսպես առաջ գնա, 22-23 տարեկանում կարող է հասնել մեծ բարձունքների», – ընդգծել է իսպանացի մասնագետը։