Լևերկուզենյան «Բայերը» հայտարարել է «Լայպցիգի» դարպասապահ Յանիս Բլասվիխի տեղափոխության մասին։
Գերմանացի դարպասապահը լևերկուզենյան ակումբի հետ կնքել է պայմանագիր, որը կգործի մինչև 2027 թվականի հուլիսի 1-ը։ Transfermarkt-ի տվյալներով՝ տրանսֆերի գումարը կազմել է 2 միլիոն եվրո։
32-ամյա Բլասվիխը «Լայպցիգում» էր խաղում 2022-ի հուլիսից։ Այդ ընթացքում նա մասնակցել է 64 հանդիպման, որոնցից 19-ում դարպասն անառիկ է պահել