🎥 «Բարսելոնան» ջախջախեց «Կոմոյին» և նվաճեց Ժոան Գամպերի գավաթը

«Բարսելոնան» վստահ հաղթանակ է տարել Ժոան Գամպերի անվան գավաթի խաղում՝ 5-0 հաշվով առավելության հասնելով իտալական «Կոմոյի» նկատմամբ։

Կատալոնացիների կազմում դուբլի հեղինակ են դարձել Ֆերմին Լոպեսն ու Լամին Յամալը, իսկ Ռաֆինյան գրավել է մրցակցի դարպասը մեկ անգամ։

Այս հաղթանակով «Բարսան» արդեն 47-րդ անգամ նվաճեց Գամպերի անվան գավաթը։