Ակսել Վիտսելը շուտով նոր ակումբ կունենա

Կիսապաշտպան Ակսել Վիտսելը ընտրել է «Ժիրոնան»՝ մերժելով «Ուդինեզեի» առաջարկը, որը շրջանառվում էր այս ամսվա սկզբին։ Լրագրող Սաշա Տավոլերիի տեղեկություններով՝ կատալոնական ակումբը վերջին պահին խափանել է վետերանի տրանսֆերը։

Ֆուտբոլիստը կնքի «Ժիրոնայի» հետ երկու տարվա պայմանագիր։ Վերջին երեք տարիների ընթացքում Վիտսելը հանդես է եկել «Ատլետիկո Մադրիդում», որտեղ անցկացրել է 116 հանդիպում՝ գրանցելով 3 գոլ և 2 գոլային փոխանցում։

Բելգիացին ակումբը լքել է ազատ գործակալի կարգավիճակով։ Լա Լիգայի վերջին մրցաշրջանում «Ժիրոնան» զբաղեցրել է 16-րդ տեղը։