«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպանը կտեղափոխվի անգլիական մեկ այլ ակումբ

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ջեյմս ՄաքԱթին շուտով կմիանա «Նոթինգհեմ Ֆորեսթին»։ Այս մասին հայտնել է Ֆաբրիցիո Ռոմանոն։

Աղբյուրի համաձայն՝ ակումբներն արդեն քննարկել են առաջիկա գործարքի հիմնական մանրամասները։ Տրանսֆերի գումարը կկազմի ավելի քան 20 միլիոն ֆունտ ստեռլինգ։

Միևնույն ժամանակ, անգլիական գրանդը նախկինում մերժել էր «Նոթինգհեմ Ֆորեսթին», երբ «Անտառայինները» անգլիացու համար առաջարկել էին 25 միլիոն ֆունտ ստեռլինգ։

Անցյալ մրցաշրջանում 22-ամյա կիսապաշտպանը խաղացել է 27 խաղ՝ խփելով յոթ գոլ։ Transfermarkt-ի տվյալներով՝ ՄաքԱթինի արժեքը կազմում է 20 միլիոն եվրո։