Սթիվեն Ջերարդ․ «Նա երիտասարդ ժամանակ ավելի լավն էր, քան Մբապպեն և Յամալը»

Սթիվեն Ջերարդը ESPN-ին տված հարցազրույցում պատմել է, որ իր կարծիքով Մայքլ Օուենը երիտասարդ տարիքում ավելի տպավորիչ էր, քան Լամին Յամալն ու Կիլիան Մբապեն։

Նա հիշեցրել է, որ «Բարսելոնայի» 18-ամյա տաղանդը համարվում է 2025 թվականի «Ոսկե գնդակի» գլխավոր հավակնորդներից և կարող է դառնալ մրցանակի պատմության ամենաերիտասարդ հաղթողը, մինչդեռ Մբապենն այս տարի նույնպես մրցավազքում է։

Ջերարդն ընդգծել է, որ Մայքլ Օուենը ոչ միայն եղել է ֆանտաստիկ պատանի, այլ նաև արդեն նվաճել է «Ոսկե գնդակը»։

«Երկուսը դեռ պայքարում են մրցանակի համար, իսկ մեկն արդեն ունի այն։ Ես խաղացել եմ նրա հետ և կարող եմ ասել՝ նա անհավանական էր։ Բայց պետք է նշեմ, որ Մբապենն ու Լամին Յամալը՝ «վաու» , երկու անհավանական խաղացողներ են, բայց նա երիտասարդ ժամանակ գուցե ավելի լավն էր», – ասել է Ջերարդը։