«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան, «Պալերմոյի» հետ ընկերական խաղից առաջ, արձագանքել է Կևին Դե Բրույնեի «Նապոլի» տեղափոխությանը։
«Թեև տարօրինակ է նրան տեսնել «Նապոլիի» մարզաշապիկով, ես և «Սիթիի» ողջ ընտանիքը մտածում ենք Կևինի մասին։ Վստահ եմ, որ նա Իտալիայում կհասնի հաջողությունների և նոր փորձ կստանա այնպիսի բարձրակարգ մարզիչից, ինչպիսին է Կոնտեն՝ բոլոր ժամանակների լավագույններից մեկը։ Հուսով եմ՝ Կևինը, նրա կինը և ընտանիքը Իտալիայում իրենց տանն են զգալու», — ասել է Գվարդիոլան Corriere dello Sport-ին