Լա Լիգայի խաղերից մեկը կարող է անցկացվել ԱՄՆ-ում

Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասը երկար ժամանակ ձգտում էր Իսպանիայի առաջնության հանդիպում կազմակերպել ԱՄՆ-ում, և, ըստ Sport-ի, այդ նախագիծն արդեն իրականացման առաջին քայլերն է անում։

Հնարավոր է, որ Լա Լիգայի 17-րդ տուրի «Վիլյառեալ» – «Բարսելոնա» հանդիպումը կայանա Միացյալ Նահանգներում։ Խաղի նախատեսված օրը դեկտեմբերի 21-ն է, ինչը համարվում է հարմար ժամանակահատված՝ Չեմպիոնների լիգայի խաղերի բացակայության պատճառով։

Բացի այդ, «Վիլյառեալն» այս մրցաշրջանում նույնպես մասնակցում է Չեմպիոնների լիգայի խմբային փուլին, ինչը խաղին լրացուցիչ հեղինակություն և հետաքրքրություն է հաղորդում։ Թեման շարունակելու են քննարկել Իսպանիայի ֆուտբոլային ղեկավարները, և արտագնա պատմական հանդիպման կազմակերպման համար դեռևս բավարար ժամանակ կա։