«Բետիսի» իսպանացի կիսապաշտպան Իսկոն, «Մալագայի» դեմ նախամրցաշրջանային վերջին ընկերական խաղում ստացած վնասվածքից հետո, բուժզննում է անցել։
Ակումբի մամուլի ծառայության տեղեկացմամբ՝ ֆուտբոլիստի մոտ հայտնաբերվել է ձախ ազդրի հատվածում չտեղաշարժված կոտրվածք։ Առաջիկա շաբաթներին նա կանցնի կոնսերվատիվ բուժում, իսկ խաղադաշտ վերադարձի ժամկետը կորոշվի՝ կախված վերականգնման ընթացքից։