«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան խոսել է թիմում հնարավոր փոփոխությունների մասին ամառային տրանսֆերային պատուհանի փակվելուց առաջ։
«Արսենալը» այս ամռանը արդեն ծախսել է մոտ 225 միլիոն եվրո տրանսֆերների վրա, իսկ վաճառքից ստացված ընդհանուր եկամուտը ներկայումս կազմում է 10 միլիոն եվրոյից պակաս։
«Մենք կտեսնենք, թե ինչպես կփոխվի մեր թիմը առաջիկա շաբաթներին։ Մենք ակտիվորեն քննարկում ենք մեր տարբերակները։ Բացի այդ, հնարավոր է, որ մեր որոշ խաղացողներ ստիպված լինեն հեռանալ։ Շուտով կիմանանք», – անգլիական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ ասել է Արտետան։
Հաջորդ կիրակի՝ օգոստոսի 17-ին, «Արսենալը» Պրեմիեր լիգայի առաջին տուրում կխաղա «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ։