«Մանչեսթեր Յունայթեդը» կարող է բաժանվել չորս ֆուտբոլիստներից

«Մանչեսթեր Յունայթեդը» կարող է բաժանվել չորս խաղացողներից մինչև ընթացիկ տրանսֆերային պատուհանի փակվելը։ Այս մասին հայտնում է Sky Sports-ը։

Աղբյուրի համաձայն՝ «Կարմիր սատանաների» շարքերը կարող են լքել հետևյալ խաղացողները՝ կենտրոնական հարձակվող Ռասմուս Հյոյլունդը, ինչպես նաև հարձակողական կիսապաշտպաններ Ջեյդոն Սանչոն, Անտոնին և Ալեխանդրո Գարնաչոն։

«Մանչեսթեր Յունայթեդը» անցյալ մրցաշրջանն անցկացրեց աղետալի՝ պորտուգալացի մասնագետ Ռուբեն Ամորիմի գլխավորությամբ։ Մանկունիացիները 38 տուրում վաստակել են ընդամենը 42 միավոր։ Թիմը Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում զբաղեցրել է ընդամենը 16-րդ հորիզոնականը։