«Միլանը» աշխատում է «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ռասմուս Հոյլունդի հետ պայմանագիր կնքելու ուղղությամբ: Իտալական ակումբը միջնորդների միջոցով քննարկում է խաղացողի հետ հնարավոր գործարքի պայմանները:
Ըստ Ֆաբրիցիո Ռոմանոյի՝ «Կարմիր սատանաները» պահանջում են 6 միլիոն եվրո դանիացու վարձակալության համար, իսկ «ռոսոներիները» պետք է նաև վճարեն 22-ամյա ֆուտբոլիստի ամբողջ աշխատավարձը:
Պայմանագրում կլինի 45 միլիոն եվրոյով գնելու հնարավորություն: Ռասմուս Հոյլունդն ինքը դեռևս չի համաձայնվել տրանսֆերին. նա ցանկանում է մնալ «Մանչեսթեր Յունայթեդում», չնայած Բենջամին Շեշկոյի ժամանումից հետո թիմում իր տեղը կորցնելու ռիսկին:
Հոյլունդը մանկունիանցիների կազմում բոլոր մրցաշարերում անցկացրած 95 խաղում խփել է 26 գոլ և կատարել 6 գոլային փոխանցում: