Արգենտինացի կիսապաշտպան Էնցո Ֆերնանդեսը կարող է Լոնդոնի «Չելսիից» տեղափոխվել մեկ այլ թոփ եվրոպական ակումբ, հաղորդում է Fichajes-ը։
Ըստ աղբյուրի՝ ֆրանսիական ՊՍԺ-ն հետաքրքրված է կիսապաշտպանի ծառայություններով։ Ակումբի ղեկավարները պատրաստ են «Ազնվականներին» առաջարկել 125 միլիոն եվրո Ֆերնանդեսի տրանսֆերի համար։ Պայմանագրում կլինեն նաև բոնուսներ, որոնց վճարումը գործարքը կհասցնի 150 միլիոնի։
24-ամյա արգենտինացին «Ազնվականների» հետ պայմանագրային պարտավորություններով կապված է մինչև 2032 թվականի կեսերը։ Էնցո Ֆերնանդեսի տրանսֆերային արժեքը գնահատվում է 75 միլիոն եվրո։