ՊՍԺ-ի պաշտպան Աշրաֆ Հակիմին հայտարարել է, որ հանգիստ է և չի մտահոգվում իր դեմ առաջադրված բռնաբարության մեղադրանքով։
Օգոստոսի 1-ին հայտնի դարձավ, որ Ֆրանսիայի Նանտերի դատախազությունը պահանջել է նրա դեմ քրեական գործ հարուցել։ Մեղադրանքը վերաբերում է 2023 թվականին տեղի ունեցած դեպքին, երբ 24-ամյա մի աղջիկ պնդել էր, որ սոցիալական ցանցերում ծանոթանալուց հետո Հակիմիի տանն ենթարկվել է բռնի գործողությունների։ Եթե մեղադրանքները հաստատվեն, նրան կարող է սպառնալ մինչև 15 տարվա ազատազրկում։
«Ես հանգիստ եմ։ Իմ շրջապատի մարդիկ դա գիտեն։ Ինչպես արդեն ասել եմ, կենտրոնացած եմ ընտանիքիս և ֆուտբոլի վրա։ Ճշմարտությունը կբացահայտվի», — ասել է Հակիմին RMC Sport-ին։
Մարոկկացի պաշտպանն ընդգրկված է ՊՍԺ-ի կազմում 2021 թվականի ամռանից։