Աշրաֆ Հակիմի․ «Կարծում եմ՝ ես արժանի եմ «Ոսկե Գնդակին»»

Չեմպիոնների լիգայի հաղթող «Պարի Սեն-Ժերմենի» մարոկկացի պաշտպան Աշրաֆ Հաքիմին հայտարարել է, որ կարծում է՝ ինքն արժանի է «Ոսկե գնդակին»։

«Շատ քիչ պաշտպաններ կան, որոնք կարող են պարծենալ, որ քառորդ եզրափակիչում, կիսաեզրափակիչում և եզրափակիչում գոլ են խփել։ Մարդիկ երբեմն մտածում են, թե ես հարձակվող կամ կիսապաշտպան եմ, բայց իրականում ես այն չորս խաղացողների շարքում եմ, ովքեր ամենամոտն են մեր դարպասին։ Նախ պետք է մտածեմ պաշտպանության մասին։

Իմ վիճակագրությունը տիպական պաշտպանի վիճակագրություն չէ։ Երբ պաշտպանը ցուցադրում է նման արդյունքներ, նա ավելի շատ է արժանի մրցանակին, քան հարձակվողը։ Կարծում եմ՝ ես արժանի եմ «Ոսկե գնդակին»,» — ասել է Հաքիմին Canal Plus-ին։