Պեդրի. «Այդ թիմերը խնդիրներ կունենան նոր մրցաշրջանում»

«Բարսելոնայի» կիսապաշտպան Պեդրին կարծում է, որ անցյալ ակումբային աշխարհի առաջնության մասնակիցները դժվար ժամանակներ կունենան նոր մրցաշրջանում։

«Ակումբային աշխարհի առաջնությունում մինչև հուլիս խաղացած և երկար ընդմիջում ունեցած թիմերի միջև տարբերությունը կազդի արդյունքների վրա, անկախ նրանից՝ դա մեզ դուր կգա, թե ոչ»,- Պեդրիի խոսքերն է մեջբերում Barca Universal-ը։

Հիշեցնենք, որ «Բարսելոնան» չի մասնակցել Ամերիկայի Միացյալ Նահանգներում անցկացված աշխարհի առաջնությանը։ Մրցաշարում Իսպանիան ներկայացրել են «Ռեալը» և «Ատլետիկո Մադրիդը»։