Ռուբեն Ամորիմը ցանկանում է իր թիմում տեսնել նոր դարպասապահի

Վերջերս հաղորդվեց, որ ՊՍԺ-ի դարպասապահ Ջանլուիջի Դոննարումման որոշում է կայացրել իր ապագա կարիերայի վերաբերյալ: Իտալացին ցանկանում է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»:

Ըստ center devils-ի՝ մանկունիանցիների ղեկավարությունն արդեն սկսել է դարպասապահին գնելու աշխատանքները: Աղբյուրի համաձայն՝ «Կարմիր սատանաների» ներկայացուցիչները արդեն հանդիպել են Դոննարումայի հետ՝ պայմանագրի պայմանները քննարկելու համար:

«Մանչեսթեր Յունայթեդի» մարզիչ Ռուբեն Ամորիմը ցանկանում է դարպասապահին տեսնել իր թիմում, քանի որ առաջիկա մրցաշրջանում հույսը չի դնում Անդրե Օնանայի վրա: Անցյալ ֆուտբոլային տարում Դոննարումման փարիզցիների կազմում անցկացրել է 40 խաղ, որոնցից 12-ում ոչ մի գոլ չի բաց թողել։