«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան հայտնել է, որ թիմի 29-ամյա կիսապաշտպան Ռոդրին, որը «Ոսկե գնդակի» գործող դափնեկիրն է, խաղադաշտ կվերադառնա ոչ շուտ, քան սեպտեմբերի կեսը։
2024-ի աշնանը Ռոդրին ստացել էր ծնկի խաչաձև կապանի պատռվածք և բաց էր թողել մրցաշրջանի մնացած մասը մինչև 2025-ի մայիսի վերջ։ Ակումբային աշխարհի առաջնությունում նա մասնակցել էր չորս հանդիպման, սակայն 1/8 եզրափակիչում՝ «Ալ-Հիլալի» դեմ խաղում (3:4), ստացել էր նաև աճուկի լուրջ վնասվածք։
«Ռոդրին արդեն վերականգնման փուլում էր, բայց «Ալ-Հիլալի» դեմ խաղում նա լուրջ վնասվածք ստացավ աճուկի հատվածում։ Վերջին օրերին նա սկսել է ավելի լավ մարզվել, և հուսով եմ, որ սեպտեմբերին, ազգային հավաքականների խաղերից հետո, նա կլինի գերազանց մարզավիճակում։ Մենք չենք ցանկանում, որ նա խաղա վնասվածքով։ Նա պետք է ամբողջությամբ ապաքինվի», – նշել է Գվարդիոլան